03 01 2022

Դավիթ Տոնոյանը նոր է հասկացե՞լ. Գագիկ Համբարյանի գրառումը

Դավիթ Տոնոյանը նոր է հասկացե՞լ. Գագիկ Համբարյանի գրառումը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դավիթ Տոնոյանը նոր է հասկացե՞լ.

Հայաստանի նախկին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը պատասխանել է մի քանի ԶԼՄ-ների հարցերի... ու բացի մի քանի բացահայտումներից զատ նաև եկել այն եզրակացության, որ «գործ ունենք իրեն և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ»...

Զարմանալի է, որ ձերբակալվելուց հետո նոր է Դավիթ Տոնոյանը դա հասկացե՞լ... Իսկ երբ ձեռնոցի պես Նիկոլ Անհողը փոխում էր բանակային կորպուսների հրամանատարներին, ԶՈՒ ԳՇ պետերին և այլ անտրամաբանական և անիմաստ կարդրային նշանակումներ էր անում նույն պաշտպանական ոլորտում և կադրային ջարդ էր կազմակերպում, Տոնոյան Դավիթը չէր հասկանու՞մ, որ հենց այդ ժամանակվանից էր Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող թերուսը վարկաբեկում պաշտպանական համակարգը, որի մեջ նա էլ է ներգրավված եղել, այլ ոչ թե այն սկսվեց իր և իր մի քանի գործընկերների ձերբակալումով...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ