Որևէ իրավական հիմք չկա, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը մնա անազատության մեջ: Երեք պատերազմի մասնակից, հերոսական հրամանատարին ապօրինի զենք պահլու մեղադրնք է առաջադրված: Այս մասին դատախազության դիմաց բողոքի կցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Մեր երկրում կալանքը վերածվել է պատժի: Անմեղ մարդը մեկ տարով կալանավորվում է, ինչի՞ համար: Որեւէ մեկի մտքով անցնում է, որ հրամանատարը պետք է փախչի՞, կամ ինչպե՞ս կարող է խոչընդոտել գործին, երբ նախաքննությունն ավարտվել է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը