Այս կառավարության ծրագիրը կեղծիքների կույտ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այդ կեղծիքների մեջ, օրինակ, գրված էր, որ Արցախի հարցը լուծված չէ եւ պետք է լուծվի հիմնարար սկզբունքների հիման վրա, այնինչ այդ սրիկան այս վերջին ասուլիսին, նաեւ դրանից առաջ հետեւողականորեն հրաժարվում է Արցախի հարցից, մեր բոլոր դիվանագիտական կռվաններից: Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունները մեր արժանապատվության հաշվին են լինելու: Ես զարմանում եմ մեր սփյուռքահայ հայրենակիցների վրա, որոնց ազգային ինքնության մի մասը կառուցված է Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Ծախում են ձեր նախնիների հիշատակը: Արդյոք Սփյուռքը կհանդուրժի Ցեղասպանության վաճառքը, ես հուսով եմ՝ ոչ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը