27 12 2021

Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է․ Ռուբեն Մելիքյան

Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է․ Ռուբեն Մելիքյան

Բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է իրականու՛մ կատարվում Արցախում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ճիշտ է, Արցախյան կապերի շնորհիվ ես տիրապետում եմ մի քիչ ավել տեղեկատվության, քան հասանելի է լայն հանրությանը, սակայն չեմ փորձի ինձ դնել խորագետի տեղ ու անկեղծ կխոստովանեմ. ամեն ինչ չէ, որ ինձ հասկանալի է։

Այնուհանդերձ, ինձ իրավունք կվերապահեմ մի քանի դրույթներ ձևակերպել.

1) Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է։ Թերևս բացառություն է «23,65%-ը»։

2) Հակադրությունը իրական է, այլ ոչ թե «թատերական»։

3) Արցախահայության ճնշող մեծամասնությունը (թերևս 99 և ավել %-ը) քաջ գիտակցում է, որ կապիտուլյանտը վերածվել է թշնամու գործակատարի ու կամակատարի։

Արթնացման այս գործընթացը ողջունում եմ՝ չնայած առանցքային որոշ դերակատարների նկատմամբ ունեցածս կոշտ «հարցերին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ