22 12 2021

Փաշինյանին պոպուլիզմի դաշտում հաղթելու լավագույն տեխնոլոգիան Հայկ Մարությանն է․ Տիգրան Քոչարյան



 

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը վստահ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնակությունը տեխնոլոգիա է, որը կիրառվում է Հայկ Մարությանի ռեյտինգը բարձրացնելու և նրան որպես Նիկոլ Փաշինյանի ալտերանտիվ օգտագործելու համար՝ Փաշինյանին իշխանության բերածների կողմից։

«Տեղի է ունենում իշխանության կլոունիզացիա։ Այսինքն, երբ հին քաղաքական գործիչներից զզված են լինում, պատրաստ են լինում ընտրել նույնիսկ կլոունին, ինչ-որ հումորի դաշտից մեկին։ Սա տարբեր երկրներում կիրառվել է, ամենացայտուն օրինակը Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկին է»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Մեդիափորձագետի խոսքով, Հայկ Մարությանի ընդդիմադիր լինելուն կհավատա միայն այն դեպքում, երբ նա բարձրաձայն կարծիք կհայտնի Նիկոլ Փաշինյանի երեք տարվա ընթացքում արածի, ինչպես նաև Արցախը հանձնելու և երկրի անվտանգությունը խարխլելու վերաբերյալ։

Հարցազրույցը՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ