21 12 2021

Ոչ միայն հոկեյը, այլ նաև մյուս բոլոր սպորտաձևերը ՀՀ-ում չունեն ապագա․ Հրանտ Պետրոսյան



Ոչ միայն հոկեյը, այլ նաև մյուս բոլոր սպորտաձևերը ՀՀ-ում չունեն ապագա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր մարզիչ, խոտի հոկեյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Գյումրիում Սպորտ սիթիի շինարարության նախաձեռնող Հրանտ Պետրոսյանը։

«Ես Հայաստան եկա մեղքի զգացումով, որ կարող եմ ինչ-որ բան անել,նախկինում բազմաթիվ պաշտոնյաների հետ եմ հանդիպել սպորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ արել, բայց ոչ ոքի չի հետաքրքրել, քանի որ մեր կառավարության համար մեր երեխեքը ավելի շատ ռեսուրս են օգտագործելու վերջում էլ Եռաբլուր տանելու համար»,-ասաց Պետրոսյանը։ 

Վաստակավոր մարզչի խոսքով, սպորտի զարգացման առումով ՀՀ-ն հետ է մնացել աշխարհից, իսկ գործող իշխանությունն էլ որևէ կերպ չի ցանկանում սպորտի զարգացման համար ներդրում ունենանալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ