20 12 2021

Ռուբեն Ռուբինյանին բանագնաց նշանակելը հակասահմանադրական է․ Էդգար Ղազարյան



Ռուբեն Ռուբինյանը առաջին անգամ աշխատել է ԱԳ փոխնախարար։ Նա մարդ է, ում աշխատանքային կարիերան սկսել է ԱԳՆ-ից։ Մասնագիտական առումով Ռուբեն Ռուբինյանը ոչ միայն չէր կարող լինել ԱԳ նախախարի տեղակալ, ԱԺ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ, այլ այդ պաշտոններից որևէ մեկի օգնական։ Սակայն այստեղ ոչ թե սարսափելի է այն, որ Փաշինյանը Ռուբեն Ռուբինյանին նշանակել է թուրքերի հետ հարաբերություններ կարգավորելու առաքելությանը, այլ այն, որ Ռուբինյանը համաձյանում է  ստանձնել այդ պատասխանատվությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Էդգար Ղազարյանը։

«Եթե տեղի չունենար 2018 թվականի այդ խեղկատակաությունը, Ռուբինյանը շարունակելու էր մնալ անպիտան գործազուրկ։ Ռուբեն Ռուբինյանին նման առաքելությամբ գործուղելը հակասահմանադրական է։ Նա բանագնաց լինելու իրավունք չունի»,-ասաց Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ