17 12 2021

Ճանաչված չեմ, բայց ունեմ հեղինակություն․ ՄԻՊ-ի ՔՊ-ի թեկնածու



Դուք ուզում եք ասել, որ ճանաչված չեք, բայց հեղինակությո՞ւն եք վայելում։ Հիշեցնում եմ ՀՀ Սահմանադրության 192 հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության շրջանում բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք։ Դուք կարծո՞ւմ եք, որ հասարակության շրջանում բարձր հեղինակություն եք վայելում, որ համաջձայնել եք հանդես գալ որպես թեկնածու։  Այս մասին ԱԺ-ում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանին։

Մանուկյանը նաև հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածու Գրիգորյանից, ինչո՞վ է պայմանավորված ըստ իրեն, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանից այսօր դժգոհ են միայն Ադրբեջանը և ՔՊ-ականները:

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն նաև հայտարարեց, որ ինքը բարձր է գնահատում Թաթոյանի գործունեությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ