17 12 2021

Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն, ի դեպ, ողջունելի է. Տիգրան Աբրահամյան

Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն, ի դեպ, ողջունելի է. Տիգրան Աբրահամյան

Շատ զարմանալի է, որ մինչև հիմա իշխանությունը օրենքի նոր նախագիծ չի ներկայացրել, որով կսահմանվի, որ երկրի բոլոր պաշտոնները՝ նախագահ, վարչապետից համայնքի ղեկավար, հիմնարկի տնօրեն, օրենքի ուժով պետք է քպ-ականները զբաղեցնեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ օրենքում հատուկ պետք է սահմանվի, որ ում մտքով անցնի, որ ինքը կարող է քպ չլինելով հավակնել որևէ ռանգի պաշտոնի՝ որպես ծանր հանցագործություն, երկարատև պատժի կենթարկվի։

Այս տեսանկյունից պետք է հատուկ սահմանել իշխանության վախերը, իսկ դրա հաղթահարումը պետք է լինի անվճար։

Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն ի դեպ, ողջունելի է։

Շատ տարօրինակ է, որ իրավապահ համակարգի տարբեր օղակներ ջանասիրաբար սպասարկում են սրանց նեղ անձնական քմահաճույքները՝ չգիտակցելով, որ հետո իրենց «արդարացումներն» այն մասին, թե իրենք չէին ուզում, բայց իրենց «վերևից» պարտադրել են, որևէ ձևով իրենց չի փրկելու։ 

ՀԳ. Ուրբաթ օրը, ժամը՝ 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց (Կորյունի 17), որից հետո երթով շարժվելու ենք դեպի ՀՀ գլխավոր դատախազություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ