10 12 2021

Արմեն Չարչյանի գործով դատավոր Միսկարյանը ՍԴ որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել․ Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի գործով դատավոր Միսկարյանը ՍԴ որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել․ Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ Արմեն Չարչյանի գործով Առաջին ատյանի դատարանի դատավոր ՄԻՍԱԿՅԱՆԸ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր, ժամը՝ 14:00-ին:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն երեկ որոշում էր հրապարակել, ըստ որի՝ արձանագրվեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Այսինքն՝ կալանավորված պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ