09 12 2021

Լավրովը ՝ Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունների մասին. «Դեժավյու»



«Դեժավյու» տելեգրամյան ալիքը հրապարակել է աուդիոձայնագրություն, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսում է պատերազմի ընթացքում ՌԴ-ի դերի և «Լավրովի պլանի» մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունների մասին: Լավրովն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված այլ հարցերի․
«...Չնայած հույզերը, իհարկե, կան…
Ե՛վ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ կանգ ենք առել, և՛ Հայաստանում էլ անընդհատ, այդ թվում ՝ ձեր խորհրդարանի խոսնակը, ով Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղը դավաճանելու մեջ…
Գրավոր հարցում ենք ուղարկել՝ հասկանալու համար, թե ինչ է այս ամենը նշանակում …
Մենք հասկանում ենք Հայաստանում իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն շահարկել այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը, ես կարծում եմ, որ սխալ է։
Այդ պատճառով, համանախագահները պետք է հնարավորինս շուտ պայմանավորվել հումանիտար կազմակերպությունների ժամանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության ժամանման մասին, որպեսզի մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն իրենց վերահսկողության տակ…
Պետք են այնպիսի բաներ, որոնք, միգուցե, չեն ծափահարությունների չեն արժանանում փողոցային հանրահավաքների ժամանակ, չեն դառնում հայտնվում թերթերի վերնագրեր, բայց որոնք օգնում են մարդկանց հանգստանալ, նորմալ ապրել իրենց տներում ՝ այլ համայնքի ներկայացուցիչների հարևանությամբ…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ