08 12 2021

Սա քաղաքական հետապնդում է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան



Մի շարք ամբաստանյալներ այս ակնհայտ քաղաքական գործով բարձրացրեցին մի շատ կարևոր հարց, որ մեզ համար հասկանալի չեն մեր վստահորդներին ներկայացված մեղադրանքներից շատերը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, ընթանում էր  «Հայաստան» դաշինքի անդամներ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանի և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ) գործով դատական նիստը։

«Նաև շատ կարևոր հանգամանք քննարկվեց, թե այդ երբվանի՞ց ձու տետելը խաղաղ ակցիայի շրջանակներում դարձավ հանցագործություն։ Ես շատ կոնկրետ ժամանակահատվածներ բերեցի, երբ ակցիայի ժամանակ ձու նետելը որևէ իրավական հետևանք չունեցավ և այդ ժամանակ որևէ մեկը դրա համար պատասխանատվության չենթարկվեց։ Կարելի է ասել, որ այդ պահին դա չի համարվել հանցագործություն, իսկ էդ ո՞ր օրն արդեն սկսվեց համարվել հանցագործություն, օրենքում փոփոխություն կատարվե՞ց, նախադեպ ընդունվե՞ց, պրակտիկան փոխվե՞ց, էդ ինչ եղավ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ