08 12 2021

ՊՆ-ն հերքում է ՌԴ-ից դելիմիտացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը

ՊՆ-ն հերքում է ՌԴ-ից դելիմիտացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ-ից դեմարկացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը՝ ընդգծելով, որ ՌԴ ներկայացուցիչներ տարբեր առիթներով կարող ենբ գալ, բայց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների այցի մասին ինֆորմացիան սուտ է, չկա նման բան: Այս մասին ՊՆ լրատվական վարչությունից հայտնեցին Yerevan.Today-ին:

Հիշեցնենք, ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին գրել էր, որ «Րոպեներ առաջ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։

Թե ովքեր են լինելու սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ։ Մնում է հասկանալ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը ինչու են շտապում այս հարցում, անգամ Նոր տարվա նախաշեմին։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ