08 12 2021

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Փաշինյանի մասնակցությամբ գերիների հարազատների հետ լսում անցկացնել



«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանից հետո լսում անցկացնել՝ կառավարության ներկայացուցիչների և գերիների հարազատների մասնակցությամբ։ Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Նկատի ունենալով երեկվանից գերեիների և անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը և այսօր էլ նաև Ազգային ժողովի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը, առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել և այսօր կառավարության հետ հարց ու պատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, ինչպես նաև հարազատների ներկայացուցիչներին՝ այս դահլիճում հարցերին պատասխաններ տալու համար։

Սա կարևոր է, որովհետև բազմաթիվ հարցեր, որոնք հնչեցնում են մեր հայրենակիցները քաղաքական մեծամասնությանը, շատ լավ հնարավորություն է այստեղ բոլոր հարցերին պատասխաններ տալու համար»։

Ավելին՝ տեսանյութով։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ