«Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է Հայաստանին՝ միջանցքի հարցը ուժի կիրառմամբ լուծելու մասին։
Այս մասին ԱԺ-ում հայտարարութունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ալիևը ավելին պահանջել է կոնկրետ ժամկետ հնչեցնել, թե երբ է Հայաստանը տրամադրելու միջանցքը, սա այն նույն Ալիևն էր, որ Արցախյան առաջին պատերազմի օրերին փախել էր դեպքերի էպիկենտրոնից և իր օրվա հաճույքներն էր անցկացնում Թուրքիայի տարբեր ժամանցային կենտրոններում։ Սա այն նույնԱլիևն էր ,որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների 4-րդ օրը հրադադար էր մուրում։
Այս իշխանությունը հանրությանը կանգնեցրել է նոր աղետի շեմին, որով մեր ժողովրդին առաջարկվում է ընտրույթուն կատարել վատի և վատթարագույնի , մեռնելու կամ քարշ գալու, մեզ բոլորիս փորձոմ են համոզել, որ հայը ապրելու, պայաքրելու հնարավորություն այլևս չունի և միակ տարբերակը հանձնվելն է, այս իշխանությւոնը մեկ քայլ ունի անելու՝ թողնել և հեռանալ , առանց որի մեր պետականության վերականգնումը անհնարին կլինի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը