07 12 2021

Տեսանյութերն ապացուցում են՝ գերիների նկատմամբ այս վերաբերմունքը իշխանության քաղաքականությունն է



Քիչ առաջ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գերիների մասին ասում է, քանի որ իր համար նրանք գոյություն չունեն, դիրքը թողել, հանձնվել են: Մինչ հիմա շատերը հարց են բարձրացնում, թե արդյոք սա Ալեն Սիմոնյանի անձնական կարծիքն է, թե ողջ իշխող ուժի, հիշեցնենք, որ այս թեզը բոլորվոին վերջերս առաջ քաշեց հենց Նիկոլ Փաշինյանը: Իսկ դրանից առաջ էլ հիշեցնենք, որ քարոզարշավի օրերին ասում էր, որ գերիները Բաքվի բանտերում ՀՀ ինքնիշխանության համար են կռվում և որ կներեն մի քանի ամիս ավել մնալու համար: Այն, որ գերիների և զինվորների թեման այս իշխանությունը օգտագործում է իր քաղաքական նպատակներով, դրանում կարելի է համոզվել՝ վերհիշելով Աննա Հակոբյանի ասածները, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի:

Տեսանյութերը՝ ստորև:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ