07 12 2021

Խորհրդարանական մեծամասնությունը չի արժեվորում խորհրդարանի դերը․ «Հայաստան» խմբակցության քարտուղար



«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ԱԺ ամբիոնից,  դիմելով խորհրդարանական մեծամասնությանը և ընդգծելով՝ « Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները»  թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, նշեց․

«Հանրային հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննրկումը , երբ որոշում եք փակ ռեժիմով անցկացնել ,  նշանակում է փակում եք այդ մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը , երկրորդը՝ առաջարկում ենք գտնել մեխանիզմ՝   առնվազն գոնե 15 հարազատներ հրավիրել, թող այդ քննարկմանը մասնակցեն, նորից արձագանքը զրո էր  ձեր կողից,  երրորդ՝ առաջարկում էինք Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարարը  և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր ուղղակի պատասխանատու են, գան ու պարզաբանում տան, մեզ ասում եք ուղարկել ենք հրավերը , բայց արձագանքը՝ զրո․ սա նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի արժեվորում խորհրդարանի դերը,  առաջնորդվում է ՝  ընդդիմություն-իշխանություն ճակատում կռիվ տալով։ Մեր առաջարկն այն է, որպեսզի այս՝ պառլամենտական  քննարկումները դարձնել առարկայական՝ օգտակար դարձնելով դրանք  մեր պետության և մեր այդ քաղաքացիներին շուտափույթ վերադարձի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով»,-խոսքը եզրափակեց Արծվիկ Մինասյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ