05 12 2021

Այսպիսի մարդկային ու մտավոր գաճաճների վրա է հենված նիկոլի իշխանությունը. Լիլիթ Գալստյան

Այսպիսի մարդկային ու մտավոր գաճաճների վրա է հենված նիկոլի իշխանությունը. Լիլիթ Գալստյան

ՀՀ Աժ Հայաստան խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն անդրադարձել է այսօր Մասիսում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի հայտարարություններին, թե Նիկոլը չի հանձնել հողերը: Լրագրողի հարցին, թե, որպես ազատամարտիկ, որպես Շուշին և Հադրութը ազատագրած մարդ, ինչպե՞ս է վարաբերվում այն հանգամանքին, որ հողեր հանձնողի համբավ ունի իշխանությունը, որին ներկայացնում է ինքը, ՔՊ-ական թեկնածուն պատասխանել է․ «Արցախը դեռ այն ժամանակ Տեր-Պետրոսյանն է հանձնել»։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«նԻԿՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ․․․

Այ այսպիսի մարդկային ու մտավոր գաճաճների վրա է հենված նիկոլի իշխանությունը։

Էս անբարոյական, անսկզբունք, ջրի վրա միշտ մնացող տեսակը/ իսկ դուք գիտեք, թե ինչն է ջրի վրա երկար ժամանակ անխորտակ մնում/, լինելով սոցիումի համար վտանգավոր, ապաբարոյականացնող տարր, դեգրադացիայի է ենթարկում մեր հասարակությանը, կործանում արժեքային կողմնորոշիչները։

Եվ պատահական չէ, երեկ լրահոսում հայտնված այն մեկ այլ մտավոր գաճաճի հայտարարությունը, թե թուրքը իր թոռներին էլ կոտորի, մեկա՝ նիկոլն ա․․․։

Հանրության մեջ մեկ-երկու հոգեխանգարմունք ունեցողի գոյությունը բնական է, բայց մեր հասարակության ինքնամերժող դեգրադացիան հատել է բոլոր կարմիր գծերը։

Այս պահին ընթացող ՏԻՄ ընտրություններում նիկոլի հենարանը տասը տեր ու կուսակցություն, Ազատամարտը թալանի, անձնական բարեկեցության ու զոռբայության աղբյուր դարձրած, սոցիալական և քաղաքական դեգրադանտներն են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ