02 12 2021

ՔՊ-ին ձայն տվողները զգացմունքներով են առաջնորդվում․ նույն պարանով հորն են իջնում․ Արտաշատում ՀՅԴ-ական թեկնածու

ՔՊ-ին ձայն տվողները զգացմունքներով են առաջնորդվում․ նույն պարանով հորն են իջնում․ Արտաշատում ՀՅԴ-ական թեկնածու

Դեկտեմբերի 5-ին համամասնական կարգով տեղական ինքակառավարման մարմիններ են ընտրելու Վեդիում, Արարատում, Մասիսում, Արտաշատում։ Մարզկենտրոն Արտաշատում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է վեց քաղաքական ուժ՝ «Ալյանս», ՀՅԴ, «Հայրենիք»,  «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա Հայաստան», «Օրենք և արդարություն» կուսակցությունները։

Արտաշատ խոշորացված համայնքում Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Մանվել Հայրապետյանի խոսքով, հիմնական պայքարը երեք ուժերի մեջ է՝ ՔՊ-ի, «Օրենք և արդարություն» կուսակցության և ՀՅԴ-ի։

Yerevan.Today-ի հետ զրույցում Հայրապետյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում, թեպետ նկատում է իշխանությունից վախ մարդկանց կողմից, որ չեն ցանկանում մասնակցել թեկնածուների հետ հանդիպումներին։

«Մենք էլ մեր խողովակներով լսում ենք մարդկանց խնդիրները։ Մարդիկ իշխանությունից որոշակի կախում ունենալով խուսափում են հավաքներին մասկացել, բայց վստահ եմ մարդիկ իրենց մտքում լավ էլ որոշել են, թե ում պետք է վստահության ձայն տան»,- նշում է Հայրապետյանը։

Մատնանշելով համայնքներում առկա խնդիրները, Մանվել Հայրապետյանը կարևորում է համայնքների խոշորացումից հետո մարդկանց սպասարկման ծառայությունների դյուրացումը։

«Համայնքը մեծանալուց հետո գյուղական բնակչությունը խնդիր է ունենում ամեն հարցով խոշորացված համայնքի կենտրոն այցելելու՝ մահվան վկայականի, նոտարական ծառայության, ԶԱԳՍ-ի համար։ Բարձրաշենից կամ հեռու գյուղերից օրինակ մահվան վկայանի համար հասնում են Արտաշատ։ Որպեսզի ժողովուրդը այդքան չվազվզի, ցանկալի է օրինակ Արևշատ համայնքը հյուսիային մասում սպասարկի նման հարցերով, Մխչյանը Երևանի կողմի գյուղերին, Այգեզարդը՝ Արարատի շրջանի գյուղերին, այդտեղ նոտարներ, ԶԱԳՍ-ի գործակալներ լինեն, որպեսզի սպասարկեն ժողովրդին, թե չէ գործերից կտրվում, հասնում են Արտաշատ, հերթեր են գոյանում․․․»,- ասաց Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է փորձառությանը, Հայրապետյանը նկատում է, որ շուրջ 30 տարի համայնքի ղեկավարի պաշտոնավարման փորձ ունի և այդ ընթացքում ժողովուրդը հասցրել է տեսնել իր օրոք տեղի ունեցած բարեփոխումները Բերքանուշ համայնքում։

«Ժողովուրդն էլ շատ շնորհակալ է եղել, միշտ էլ ընտրություններին 80 տոկոս ձայն եմ ունեցել, ընտրողների վստահությունն եմ ունեցել»,- նկատեց ՀՅԴ-ակայն թեկնածուն հավելելով, որ այդ վստահությունը հենց իր քրտնաջան աշխատանքի արդյունքն է եղել և ոչ լոկ խոստումի։

Հայրապետյանը վստահ է՝ այն մարդիկ, ովքեր ՔՊ-ին են ձայն տալիս, զգացմունքներով են առաջնորդվում և սպասում են ինչ-որ հաշվեհարդարների։

«ժողովուրդը դրանով գնում է նրանց հետևից։ Եթե պետք է նույն պարանով հորը իջնեն, ի՞նչ ասեմ։ Ամեն ընտրող արժանի է իր ընտրյալին»,- ամփոփեց իր խոսքը Մանվել Հայրապատյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ