30 11 2021

Հերթում նախարար կլինի, թե՝ պատգամավոր, զինվորը չպետք է 2-3 ժամ հերթ կանգնի․ Տիգրան Աբրահամյան



«Խոսքը չպետք է վերաբերեր միայն կոնկրետ զինծառայողներին, ավելին դա պետք է վերաբերեր զինծառայողների ընտանիքների անդամներին։ Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվի առաջնահերթ և անվճար պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

«Երբ մենք խոսում ենք զինծառայության գրավչության մասին, կամ զինծառայողի ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին, որը նաև թույլ չի տալիս շատ ժամանակ անցկացնել էդ հետազոտությունների, նաև հերթերի վրա, ապա այս տեսանկյունից բնական է, որ զինծառայողների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնում է նաև ընտանիքի անդամների բժշկական ապահովման և սպասարկման հարցը»։

Ավելին՝ տեսանյութով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ