ԱԺ պաշտպանության և անվտանգության նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձավ սահմանին կրակել չկրակելու հրամանին։
«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հրամայեց, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է, Դուք եղել եք ՊՆ փոխնախարար, մայիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանին զանգվածային ծեծկռտուքներ են եղել, տրամաբանորեն պաշտպանական գերատեսչությունը պետք է անդրադառնա, որ ուղղակի կրակոցներով սահմանը չի պահվում, ուղղակի փայտերով իրար ծեծում են։ Այդ ժամանակ ՊՆ-ն որևէ քննություն իրականցրե՞լ է, թե ինչի՞ սահմանագծում, առաջնագծում ոչ թե կրակոցներ են արձակել, ոչ թե կրակելով են պաշտպանել սահմանը, այլ ծեծկռտուքի միջոցով են փորձել կասեցնել թշնամու առաջխաղացումը»,- Խոսքն ուղղելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին Մանուկյանն ասաց Գեղամ Մանուկյանը։
ՊՆ փոխնախարարի խոսքով որևէ պաշտոնատար անձի չկրակելու հրաման չի տրվել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը