24 11 2021

Ծանր է ապրել սեփական վախերի հետ․ Էլինար Վարդանյան

Ծանր է ապրել սեփական վախերի հետ․ Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Ոմանց պետք է հասանելիություն ստանալ ընդդիմադիրների նամակագրությանը։
Եվ ոչ միայն: Սեփական թիմակիցներն էլ պաշտպանված չեն:
Իսկ արժե զարմանալ, իհարկե`ոչ:
Մի մարդ, ով մտնում է իր ստատուսի տակ քոմենթ գրող «երիտասարդ կնոջ» էջ, նայում նկարներն ու դատողություն անում և դրանով հիմնավորում սեփական քաղաքական թեզերը, 7 միլիոն էլ կծախսի այլոց հեռախոսային նամակագրություններն ու խոսակցությունները լսելու համար:
Ծանր է ապրել սեփական վախերի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ