24 11 2021

Անդրանիկ Քոչարյանը չէ, որ պետք է գնահատի, թե ինչ է արել Սեյրան Օհանյանը մեր հայրենիքի համար․ Օհանյան

Անդրանիկ Քոչարյանը չէ, որ պետք է գնահատի, թե ինչ է արել Սեյրան Օհանյանը մեր հայրենիքի համար․ Օհանյան

Նախ Անդրանիկ Քոչարյանը չէ այն դատավորը, որը պետք է դատի և ինքը չէ որ պետք է գնահատի, թե ինչ է արել Սեյրան Օհանյանը մեր հայրենիքին ծառայելու համար։ Այս մասին 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Անդրանիկ Քոչարյանը և այսօրվա կառավարության գործընկերները  պատասխան են տալու այն ամենի համար, ինչը բերեց պատերազմի և պատերազմի ընթացքում ինչու համապատասխան կառավարում չիրականցվեց»,- նշեց Օհանյանը։

Անդրադառնալով ներկա իրավիճակում անվտանգային հարցերին, Սեյրան Օհանյանը պնդեց՝ պարտվող իշխանության օրոք պարտությունների շարանը շարունակվելու է․

«Մենք այս իշխանություններին թողել ենք հաղթանակած բանակ, իրենք այսօր մեր հասարակությանը, ժողովրդին փոխանցել են պարտված բանակ և այդ պարտությունների շարանի շարունակությունն է, որ մեր երկիրը գտնվում  ինքնիշխանության կորստի առջև»,-ասաց նա։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը շրջանառվող հարցապնդումներին, թե եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության չեղարկելու է արդյոք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, պատասխանեց․

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ տեղեկանք է ՀՀ պարտության, Արցախի պարտության և այդ  փաստաթուղթը որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը ի դեպ առանց համապատասխան ընթացակարգերի, այլևս կատարված իորղություն է, այդ փաստաթղթի բոլոր կետերը բացի գերիների կետից, կատարված են, հիմա որևէ մեկը կարո՞ղ  է հետ վերադարձնել, իհարկե՝ ոչ»։

Օհանյանը նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և իշխանության վարած քաղաքականությանը այդ ուղղությամբ․ «Այդ հակառուսական տրամադրությունները ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին քննադատելը ոչ մի լավ բանի չեն բերելու։ Նորմալ ինքնիշխան երկրի ղեկավարը պետք է իր երկրի սահմանների ինքնուրույն իրականացնի։ Ոչ մի դրսի ուժ չի գալու մեր համար խրամատ փորի։ Իշխանությունները պետք է պատշաճ կերպով բանակցային գործընթաց, քաղաքական գործընթացներ իրականցնեն ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի՝ շրջանակներում, որ այս վատ վիճակը մեր երկրում շարունակական չլինի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ