23 11 2021

Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է. Փաշինյան

Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե աշխատանքային մակարդակում երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չեն լսել:

«Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է, անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են՝ եթե միջանցք չտաք, մենք պատերազմով միջանցքը կստանանք: Այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, թե սա պետք է ի ցույց դնեն որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որն էլ պետք է գնահատականի արժանանա:

 «Ես էլի ասում եմ՝ մենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիների բացման հարցով, որովհետև Հայաստանը 30 տարի գտնվում է շրջափակման մեջ», - ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ չի լինլու այնպես, որ Ադրբեջանը ոնց ուզի, այնպես էլ մտնի ու դուրս գա:

«Չի լինելու այդպիսի բան, բայց, մյուս կողմից, Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային ու ավտոմոբիլային կապը վերականգնվի : Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, տվյալ դեպքում, Նախիջևանի մասին չէ խոսքը, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է ու, իմիջայլոց, ես հույս ունեմ ճիշտ կհասկացվեմ՝ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ