23 11 2021

Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բացառապես զբաղված են ախրանիկներ տրամադրելով Նիկոլ Փաշինյանին․ Մկրտչյան



Այսօր ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն բացառապես զբաղված են ախրանիկներ, նոր մեքենաներ տրամադրելով Նիկոլ Փաշինյանին, որով կմեկուսացնեն նրան հանրությունից և այն դառը իրականությունից, որը առկա է ՀՀ-ում։ Այս մասին ասուլիսում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության պայքարի ձևերին, Մկրտչյանը նկատեց․

«Առաջարկվող անհեթեթ և ՀՀ օրհասական խնդիրների հետ կապ չունեցող օրակարգի քննարկմանը չենք մասնակցում, որովհետև մենք չենք գնալու քննարկենք քաղաքացիների անձնագրերի հետ կապված ինչ-որ օրենսդրական նախաձեռնություն, երբ քաղաքացիների անձնագիր ունենալու իրավունքը ՀՀ-ում վտանգված է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ