23 11 2021

Հրաչյա Մուշեղյանն էն քննիչն ա, որ 2018-ին 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելու որոշում էր կայացրել․ Վարդևանյան



Մենք ապրում ենք այն իրականության մեջ, երբ յուրաքանչյուր դատավոր, իր դատական ակտով նպաստում է ՀՀ-ի լինել-չլինեը, կամ նպաստում է նրան, որ մեր պետականությունը քայքայվի կամ փորձում է ազդակ տալ, որ ՀՀ-ն գոյություն ունի։ Մենք հասել ենք այդպիսի ջրբաժանի․ ՀՀ-ում այլևս չեն գործում օրենքներ, չի գործում սահամանադրություն։ Այս մասին ասուլսիում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«ՀՀ սահմանդրությունում գրված է, որ ԶՈՒ-ն  ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքների անձեռնմխելիությունը, սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, բայց զինված ուժերը նահանջն են ապահովում, և մեկ անձի պատճառով․ դա Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը իր խոսքում կրկին հիշեց հանրային վստահություն ունեցող դատավորններին և նրանց, ովքեր իշխանության կամակատարն են և այդպես էլ կարգապահական վարույթ նրանց նկատմամբ չի հարուցվում․

«Հիմա կասեք  բա Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ ինչի կարգապահական վարույթ չի հարուցվում, նա էն քննիչն ա, որ 2018-ին 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելու որոշում էր կայացրել, որոշում, որ հետո պարզվեց՝ հակասահմանադրական է։ Մի քանի ամիս անց հարց է չէ՞ առաջանալու, օրինակ, պարո՛ն Մուշեղյան, բա որ 300.1 հոդվածով մեղադրանք էիք առաջադրում, Ձեզ չէին ասո՞ւմ՝ կարող ա՞ հակասահմանադրական ա էդ հոդվածը, ասելու է՝ ասում էին, բա Դուք ի՞նչ էիք անում, պարո՛ն Մուշեղյան... տալու են չէ՞ այս հարցը»,- հավելեց պատգամավորը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ