19 11 2021

Ինչո՞ւ ձեր շեֆի «կիրթ ու կառուցողական» Ալիևի ապակառուցողական հայր Ալիևը հրաժարվեց վերցնել Մեղրին․ պատգամավոր

Ինչո՞ւ ձեր շեֆի «կիրթ ու կառուցողական» Ալիևի ապակառուցողական հայր Ալիևը հրաժարվեց վերցնել Մեղրին․ պատգամավոր

Լավ է, որ ղուշ բռնողների շրջանում մեծացել է հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի նկատմամբ ու առաջընթաց է, որ սեփական շեֆի՝ բացառապես այլասերվածությամբ հարուստ գրքի փոխարեն սկսել են Քոչարյան կարդալ, բայց հարգելի «նիկոլը դու ես», մեջբերումներ անելուց արեք ամբողջական (հասկանում եմ, որ «Ելք» -ում քարտուղարուհի աշխատելու ժամանակ երկրի թիվ 1 մանիպուլյատորից խոնավություն է եկել), բայց՝
Քի Ուեսթ-ով
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐՑԱԽԸ (Հադրութով ու Շուշիով) Լաչինի
միջանցքով ՃԱՆԱՉՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ: ԱՌԱՆՑ 5000 զոհերի, հազարավոր վիրավորների, հարյուրավոր գերիների ու Հայաստանի սահմանների օկուպացիայի!!!ՉԿԱՐ ՄԻՋԱՆՑՔ!!!
Եթե մեզ համար այդքան վատն էր, իսկ Ադրբեջանի համար այդքան լավն էր փաստաթուղթը, ու հիմա ձեր քույրիկ արբանյակների հետ միասին ակնարկում եք, թե «Քոչարյանը Մեղրին տալիս էր», հարց է առաջանում՝ ինչո՞ւ ձեր շեֆի «կիրթ ու կառուցողական» Ալիեւի փաստորեն ապակառուցողական հայր Ալիեւը հրաժարվեց վերցնել Մեղին, ՀՐԱԺԱՐՎԵՑ ստորագրումից, ասելով՝ «Մտածում էի, որ կկարողանամ: Մինչեւ վերջին պահը համոզված չէի, թե կհրաժարվեմ: Երեւի գերագնահատեցի իմ հնարավորությունները: Չկարողացա ընտանիքիս համոզել, որ դա անհրաժեշտ է, ադրբեջանցի ժողովուրդը ինձ չի հասկանա, եթե հանձնեմ Ղարաբաղը: Ու հասկացա, որ եթե նույնիսկ իմ ընտանիքին չեմ կարողանում համոզել, առավել եւս չեմ կարողանալու համոզել ադրբեջանցի ժողովրդին»:
Ու այսքանից հետո, ո՞նց է ստացվում. Քոչարյանը Մեղրին տալի՞ս էր, Ալիեւն էլ չվերցրե՞ց:
Հ. Գ. Ու եւս մեկ անգամ ապացույց, որ Քոչարյանը իրապես փորձել է լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ չթողնելով այն սերունդներին ու խաղաղության հասնելու երկար ճանապարհին միշտ հայկական կողմը միջազգային հանրության համար եղել է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ կողմը, Ադրբեջանը՝ հակառակը, տրամաբանությունը փոխվեց 2018թ.-ից հետո, երբ իշխանության եկավ մարդ, ով հպարտորեն հայտարարում էր, թե բանակցությունների ընթացքում ժամանակ ձգելու համար իրեն անգամ գժի տեղ է դնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ