18 11 2021

Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում... Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում... Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Նիկոլ փաշինյանին ուղղված գրառում է արել Facebook-ի իր էջում:

Նա, մասնավորապես, նշել է.

ինչպե՞ս ես կարողանում այս պահին մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին գերի ընկնելու մեջ,

երբ իր թիկունքում քաոս ու համատարած պարտություն ես  ցանել,

երբ առաջնագիծն ու դիրքերը պատշաճ չես կահավորել,

երբ մեկ տարում ՊՆ չորս ղեկավար ես փոխել,

երբ իր գերագույն հրամանատարը դու ես,

երբ իր թիկունքում բարոյալքված հասարակություն ես գեներացրել,

երբ իր թիկունքում նվաստացված հերոսներն են ու մսաղացի մատնված  տարեկիցներ,

երբ իր թիկունքում հավատ ու արժեք չես թողել,

երբ ինքդ ես հայտարարել, որ պատերազմը շարունակել ես/ նոր զոհերի գնով/, որ հետո չմեղադրվես,

երբ հայտարարել ես, որ դու ես Սյունիքում նահանջի հրաման տվել,

երբ քո ղեկավարության ներքո մեր Հայրենիքը, պետականությունն  ու հայ ժողովդին ստորացրել ես, ինչպես երբեք,

երբ․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ