17 11 2021

Գյադա, էդ վարսավիրանոցում բեղեր էլ են թրաշում․ Yerevan.Today-ի խմբագիրը՝ Անդրանիկ Քոչարյանին

Գյադա, էդ վարսավիրանոցում բեղեր էլ են թրաշում․ Yerevan.Today-ի խմբագիրը՝ Անդրանիկ Քոչարյանին

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Աժ պաշտպանության հանձնաժողովի նախագահը Yerevan.Today-ի լրագրողին արդեն երկրորդ անգամ է վիրավորում, երբ նրան փորձում ենք լուրջ հարց տալ։ Պատերազմը դադարեցնելու մասին ենք հարցնում, հարցնում ենք, թե ինչու են զոհերի թիվը տարբեր ներկայացվում, հարցնում ենք, թե ինչ պայմանով է պատերազմը դադարեցվել, հարցնում ենք, թե ինչու չեն դիմել ՀԱՊԿ-ին․ լուրջ հարցեր են ու էն հարցերն են, որոնք էսօր ամենաշատն են հետաքրքրում հանրությանը։ Էս հարցերին պատասխանելու փոխարեն ասում է՝ գնա վարսավիրանոց։

Դա քուչի բառապաշարին ա անցնում, որովհետև գիտի էդպես անլրջացնելու է, ու ճեպազրույցը ձախողվի։

Դրա պահվածքը գիտեմ, բոլորս գիտենք ու նողկալի է․ հարցն այստեղ նրա դիմաց միկրոֆոն բռնած մեր գործընկերների պահվածքն է․ իրենց գործընկերոջը վիրավորում են, ու իրենք անցնում են հաջորդ հարցին։ Էն գայիշնիկը, որ հիմա բախտի բերմամբ դեպուտատ է՝ կապիտուլյանտ թիմից, ասում է՝ չափերդ անցնում ես։ ժողովուրդ, սրանց շարունակելու ենք հարցեր տալ, պարոնով դիմե՞լ, թե պետք է ստիպենք, որ գոնե ներողություն խնդրեն։ Սյուզի Բադոյանը, վստահ եմ, իր գործընկերոջը եթե վիրավորեին, կուլ չէր տա, կպաշտպաներ, կարձագանքեր։ Իսկ գործընկերներս, փոխարենը պաշտպանեն, դրա ասածները, վիրավորանքները դարձնում են դիտվող նյութերի վերնագրեր։

Ժողովուրդ, իհարկե՝ մեր լրատվադաշտն էլ է փոխվել, բայց անգամ էդ ուսապարկերը իրար պաշտպանելու բնազդ ունեն․ տեսնում ե՞ք, երբ մի դեպուտատի երեք րոպեից ավելի հարցեր ես ուղղում, անմիջապես գալիս-մի կողմ են տանում, թե՝ ձեզ հարցնում են, գործեր կան և այլն։ Մենք դա չունենք, բայց դա շատ կարևոր է։

Ինչ վերաբերում է Քոչարյան Անդոյին․ գյադա, էդ վարսավիրանոցի տեղը գիտենք․ ու ասեմ, որ էդ վարսավիրանոցում բեղեր էլ են թրաշում ու թրաշելու են։ Ձեր գրողի տարած իշխանությունը վաղը կփոխվի, բայց մենք էլ, վարսավիրանոցն էլ մնալու ենք ու ամեն մեկս մեր գործն ենք անելու, որը չենք կարող ասել օգտագործված․․․դե գիտեք ինչի մասով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ