Պետք է ամեն կերպ բացառել նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում թուրք զինվորի կողմից գնդակահարված հայ խաղաղ ու անզեն աշխատավորի՝ Մարտիկի վրիժառու եղբոր հանձնումը թուրքերի կամ որևէ երրորդ կողմի իրավազորությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Պետք է ամեն կերպ բացառել նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում թուրք զինվորի կողմից գնդակահարված հայ խաղաղ ու անզեն աշխատավորի՝ Մարտիկի վրիժառու եղբոր հանձնումը թուրքերի կամ որևէ երրորդ կողմի իրավազորությանը։
Այդ մարդու արարքը ուղղակիորեն պայմանավորված էր ադրբեջանցիների անպատժելիությամբ. երբ մարդասպանը (այն էլ՝ ցեղասպանական մոտիվով մարդասպանը) չի պատժվում, ապա առաջ է գալիս արյան վրեժի բնական իրավունքը, որը շատ ավելի արդար բան է, քան գրված օրենքի տասնյակ հատորները։
Ռուս խաղաղապահները պետք է լավ գիտակցեն այս իրողությունը»,- գրել է Մելիքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը