12 11 2021

Ի՞նչ նկատի ունեն կայունացում ասելով, եթե կորոնավիրուսից մահվան թվերը չեն նվազում

Ի՞նչ նկատի ունեն կայունացում ասելով, եթե կորոնավիրուսից մահվան թվերը չեն նվազում

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված մի փոքր կայունացում ունենք և ամենօրյա թվերի մի փոքր նվազում: Այս մասին նախօրեին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում կրկնեց նույն միտքը:

Նշենք, որ նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, մահացել է 78 քաղաքացի, նոյեմբերի 11-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1482, մահվան՝ 43 նոր դեպք, իսկ  նոյեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է վարակման 1675 նոր դեպք, մահվան 80 դեպք, նոյեմբերի 9-ին վարակվել է 1121 քաղաքացի, մահացել՝ 67:

 Եթե այս թվերը համեմատենք նոյեմբերի 8-ի և դրան նախորդող օրերի հետ, ապա վարակման միտումը իհարկե նվազել է, այդ օրերին վարակվածների թիվը 2000 և ավելի էր: Բայց ցավով պետք է փաստենք, որ մահերի թիվը շարունակում է բարձր լինել:

Այս պարագայում, դժվար է հասկանալ, թե ինչ կայունացման մասին է խոսքը, եթե նկատի ունենանք նաև որ դասերը նորից կանցկացվեն օնլայն տարբերակով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ