11 11 2021

Հաջորդը Տավուշն է․ ես 11-ին կլինեմ կառավարության մոտ․ Սոֆյա Հովսեփյան

Հաջորդը Տավուշն է․ ես 11-ին կլինեմ կառավարության մոտ․ Սոֆյա Հովսեփյան

Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որ վաղը առավոտյան՝ ժամը 11։00 լինեն կառավարության մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Իմ ընկերներից ոմանք, հռհռացել են էդ կոչի տակ։ Ամենաքիչը կուզենայի վաղը իջնել կառավարություն, բայց էդ հռհռացող պիղծերի պատճառով, ես վաղը կլինեմ այնտեղ։
Ո՜վ իր մեջ ուժ կգտնի միացեք։
Մի նայե՛ք անձերին, այլ նայեք զարգացող երևույթներին։ Հերիք է տունը նստած Նժդեհ ցիտեք, Նժդեհի տունը շան բաժին են դարձրել։
Հ.Գ հաջորդը Տավուշն է»,- գրում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ