08 11 2021

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. երկրի ԱԳՆ

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. երկրի ԱԳՆ

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ կարեւոր է համարում Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ Այս մասին ասված Է նոյեմբերի 8-ի կապակցությամբ երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար այս փուլում «կարեւոր է ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարությունների դրույթները», որոնք ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները անցյալ տարվա նոյեմբերի 9-ին եւ այս տարվա հունվարի 11-ին: «Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը համարժեք կարձագանքի այդ ուղղությամբ իր ձեռնարկած քայլերին», - ասվում է հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ