05 11 2021

Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիսով, այլ Տաթևի գրունտային ճանապարհով․ Hraparak.am

Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիսով, այլ Տաթևի գրունտային ճանապարհով․ Hraparak.am

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապան՝ մասնակցելու Կապանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին։

Կապանից Hraparak.am-ը տեղեկացել է, որ Փաշինյանը Կապան է գնացել ոչ թե Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհով, որի Որոտան-Նոր Առաջաձոր հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել, այլ Տաթևի գրունտային` այժմ վերանորոգվող ճանապարհով։

Փաշինյանին շուրջ 20 մեքենա է ուղեկցել, գյուղերից յուրաքանչյուրի խաչմերուկներում ոստիկաններ են կանգնած եղել, որպեսզի հսկեն Փաշինյանի երթևեկությունը, և նրան ոչ ոք տեղի բնակչությունից չմոտենա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ