Հայաստանը մինչ օրս չի պատասխանել խաղաղ պայմանագիր կնքելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Ցավոք, մինչ այժմ անպատասխան է մնում սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ մեր առաջարկը։ Մենք պատրաստ ենք սկսել խաղաղ բանակցություններ և ստորագրել խաղաղության պայմանագիր, շրջել այս էջը։ Մեր դիրքորոշումը կառուցողական է»,- հայտարարել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը