29 10 2021

Միջազգային կազմակերպություններն իրականում լռության ուխտ են պահում այս շրջանում․ Արամ Վարդևանյան 



44-օրյա պատերազմի արհավիրքի վերաբերյալ քննիչ-հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել, որովհետև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձանժողովը կարծես թե ունի իշխանական խմբակցության դիրքավորումից ելնելով՝ մեկ վճռական ելակետ՝ Արթուր Ղազինյանին չընտրելն է։ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանը նաև ընդգծեց, որ հանձնաժողովի նիստում հիմանակնում տեխնիկական հարցեր են քննարկվում, բայց օրինակ անդրադարձ չի լինում սահմանային անվտանգության, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ հարցերին․ «Ակնհայտ է, որ այդ մշտական հանձնաժողովի նախագահը իմ տպավորությամբ օբյեկտիվորեն նաև ունի որոշակի կաշկանդվածություն, որովհետև մեկ տարի առաջ այս ժամանակահատվածում վերջինս նույն «Հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ