27 10 2021

Պարոն Ալեքսանյան, ես հույս ունեմ, որ իմ թվարկած դատավորների հետ Դուք գործ չեք ունենա․ Արամ Վարդևանյան



Պարոն Ալեքսանյան, ես ուրախ եմ, որ Դուք չեք ճանաչում այն դատավորներին, որոնց ես թվարկում եմ և ես հույս ունեմ, որ ոչ Դուք, ոչ էլ Ձեր գործընկերներից որևէ մեկը երբևէ չի առնչվի այն դատավորների հետ, որոնց ես ոչ դրվատանքի խոսքով  թվարկում եմ։ Դուք իրենց մոտ թող գործ չունենաք։ Այս մասին ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Դուք ուղղակի մի օր, օրինակ Վերաքննիչի մոտ՝ Գարեգին Նժդեհ փողոցում, պատահական մարդու հարցնեք Արմեն Դանիելյանն ինչ ձևի դատավոր է , էն որ Քոչարյանին կալանավորել է, այսպես էլ հարցրեք, վա՜յ նենց հետաքրքիր գնահատականներ եք լսելու։ Այնքան հետաքրիքր բացահայտումներ կանեք ձեզ համար»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ