Անհրաժեշտ է այս համահայկական կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի և մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել, եթե եղել են ապօրինություններ, անօրինականություններ։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Դրանք բոլորը բացահայտելով հանդերձ մեղավորնբերին առաջադրել պատասխանատվություն վերականգնել միջոցները և ամենակարևորը՝ հայ ժողովրդի, աշխարհասփյուռ հայության մոտ վերականգնվի Հայաստանի, Արցախի և հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի հանդեպ վստահությունը։ Հոսով եմ, որ այս հանձնաժողովում նաև Քաղաքացիական պայամնագրի պատգամավորներն այս մղումով կառաջնորդվեն»։
Նշենք նաև, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված միջոցների ծախսման առնչությամբ ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց, որ հանձնաժողովը ղեկավարելու է ինքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը