22 10 2021

Ադրբեջանում էլ, պարզ է՝ ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․ Լիլիթ Գալստյան

Ադրբեջանում էլ, պարզ է՝ ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․ Լիլիթ Գալստյան

«Զարմանալի եղբայրական սինխրոնությամբ են աշխատում ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ Եվրոպայից լսում ենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Ա դասի, բարձակարգ,  հանրային բացառիկ վստահություն ունեցող պաշտոնյա է/ ինչը մեզ համար անգամ ապացուցելու կարիք չունի/, ԱԽՔ քարտուղարը շտապում է նրան հակահեղափոխական ու ոչ անաչառ անվանել։

Դե, Ադրբեջանում էլ, պարզ է՝ ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․

Եվ որքա՜ն դժվար է ձեզ՝ ձեզ արժանի բառելով բնութարել ու մնալ նորմատիվ բառապաշարի մեջ։

Ու ես չեմ զարմանա, որ վաղը դաշտային դատարանների/Խունվեյբին, տրոյկա/ մասին  մի օրինագիծ բերեք ու 24-ժամյա ռեժիմումում քվեարկեք։

Չեմ զարմանա․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ