21 10 2021

Առուշ Առուշանյանը մի քանի օրից լինելու է ազատության մեջ․ Բոլոր քրգործերը շինծու են․ Մենուա Հովսեփյան

Առուշ Առուշանյանը մի քանի օրից լինելու է ազատության մեջ․ Բոլոր քրգործերը շինծու են․ Մենուա Հովսեփյան

News.am-ը գրում է․ Բացառվում է, որ իշխանությունն ինչ-որ փոփոխություններով կարողանա հասնել իր դավադիր նպատակներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխության առաջարկին, ըստ որի, համայնքի ղեկավարի կողմից պարտականությունների կատարումը 1 ամիս անհնար լինելու դեպքում պաշտոնակատար կարող է նշանակվել ղեկավարի տեղակալը, իսկ պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

«Ես դեռ մանրամասն ծանոթ չեմ առաջարկվող փոփոխություններին, բայց եթե ինչ-որ բան հենց հիմա հապճեպ կերպով անում են, միանշանակ, ինչ-որ բանի հետ կապ ունի։ Բայց, միևնույնն է, դա էլ իրենց օգուտ չի տալու։ Բացառվում է, որ իրենք կարողանան հասնել իրենց դավադիր նպատակներին։ Նման փոփոխությունները ոչ միայն Առուշ Առուշանյանին այլ նաև այն բոլոր մարդկանց հետապնդելու համար են, որոնք ճիշտն են ասում»,- նշեց նա։ 

Մենուա Հովսեփյանը վստահություն հայտնեց, որ շուտով Գորիսի քաղաքապետը հայտնվելու է ազատության մեջ։

«Առուշ Առուշանյանը մի քանի օրից լինելու է ազատության մեջ։ Բոլոր քրեական գործերը շինծու են, հարուցված են կեղծ քրեական գործեր, որոնք երկար կյանք չունեն։ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է մեծամասնությամբ, դաշինքի առաջին համարը եղել է Առուշանյանը, այսինքն՝ գորիսեցիները հենց նրան են ցանկանում տեսնել քաղաքապետի պաշտոնում։ Մենք վստահ ենք, որ Առուշանյանը դուրս է գալու անազատությունից, դրա համար էլ քննարկումներ, թե ով կարող է փոխարինել նրան մեր թիմում չունենք։ Այս պահին քաղաքապետի պարտականությունները կատարում է Կարեն Քոչարյանը, իսկ ես համայնքի տեղակալն եմ»,- հավելեց Մենուա Հովսեփյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ