13 10 2021

Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել․ Լիլիթ Գալստյան

Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել․ Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սոցցանցերում շրջանառվում է <<Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ճանապարհով քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին>> հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն ադրբեջանական կողմն «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»։
Սա, ըստ էության, մեր ճանապարհի այն հատվածի մասին է, ուր այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և իրանից եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Շրջանառվում է նաև, որ հուշագիրը, 2020-ի դեկտեմբերի 17-ին ստարագրել են այդ օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և ադրբեջանի ՊՆ նախարարները։
Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։
Սա անհապաղ պետք է հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։
Սա պետք է նաև անհապաղ դառնաա ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։
Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամբ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում նիկոլ փաշինյանը։ Իսկ, մի շարք բնակավայրերի առնչությամբ, ալիևը՝ հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ հայկական կողմը հաշտ է և համոզված, որ դրանք մերն են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ