«Միակ բանը կարող ենք արձանագրել այն է, որ Փաշինյանը պաշտոնապես ամրագրեց իր հայրանունը ինչպես պետք է Ռուսաստանում արտաբերվի»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյանի հերթական այցից ՌԴ , այն դեպքում, երբ յուրաքանչյուր նմանանատիպ այցից և հանդիպումից հասարակությունն առանձնապես ոգևորված չէ ՝ վախենալով, որ երկրի վարչապետը հնարավոր է գնա հերթական զիջումների։
« Վաղ է ասել, թե ինչ խոսվեց և սա իրականում ողբերգություն է , որովհետև Պուտինի հետ առաջին անգամ հանդիպմանը, ուղիղ եթեր մտնելով , ինքնաթիռում ուղիղ եթերում պատմելով թե ինչ քննարկեցին, 3 տարի հետո հանրությանն ուղղակի որևէ բան չի տեղեկացվում։ Սա խոսում է այս իշխանության ՝ այդ 3 տարվա ընթացքում փլուզման, նահանջի մասին։ Մարդկանց իրական վախը պայմանավորված է հենց նրանով, որ Փաշինյանից ակնկալիք չկա՝ որևէ դրական առաջընթաց արձանագրելու, բոլորը վախենում են, որ հանկարծ մի բան էլ չզիջի։ Իրենց քաղաքականության հետևանքով է , որ հանրությունն այդպիսի ընկալում ունի , քաղաքական շրջանակներն այդպիսի ընկալում ունեն վարչապետի աթոռը զբաղեցնող անձից»,-ասաց Գեղամ Մանուկյանը ։
Թեման մանրամասնում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը