«Կա մի անկյունաքարային հարց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հետ կապված․ այսօր հանձնաժողովում որևէ այլ հարց չի քննարկվել՝ բացառության հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա։ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը պարբերաբար խոսել է անվտանգային հարցերի մասին , խոսել է ԶՈՒ-ում բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց 2 ամսից ավել է ՀՀ կառավարությունից անվտանգային հարցերի վերաբերյալ որևէ նախաձեռնություն ԱԺ չի եկել»,- հրավիրված ասուլիսին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով անվտանգային հարցերի շուրջ այն ամենը, ինչ ամբիոից ներկայացնում են, գործնական դաշտ չին տեղափոխվել։
« Մեր գործընկերները հանձնաժողովում պարբերաբար խոսել են առաջնագծի կահավորանքի մասին, խնդիրների մասին, որոնք գործնական քննարկման չեն արժանացել և արտահերթ նիստ գումարելու այսօրվա նախաձեռնությունն արդեն 2-րդ փորձն է»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը