Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի թիվս այլ հարցերի մտադիր է քննարկել ԱՄՆ ղեկավարի Ջո Բայդենի հետ Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին թուրքական Milliyet պարբերականին տված հարցազրույցում ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Նշենք, որ Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը հանդիպելու են G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Հռոմում հոկտեմբերի 30-31-ը: «Մենք ընդարձակ կապեր ունենք ԱՄՆ-ի հետ: Առաջնորդները կքննարկեն քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային ոլորտներին, պաշտպանական արդյունաբերությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Քննարկվելու են նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասին և Ղարաբաղին առնչվող հարցեր»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը