08 10 2021

«Հայաստան» դաշինքի նպատակների մեջ կա, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն․ Սեյրան Օհանյան



«Հայաստան» դաշինքի նպատակների մեջ կա, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն. Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.

«Հայաստանում պետք է լինի իշխանություն, որը կարող է ազատ բանակցել և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 27-30 տարիների ընթացքում ենք ձեռք բերել, որը կազմակերպչական ունակությունների արդյունքում արագ կարող է  վերակազմավորել  և երկիրը դուրս բերել հոգեբանական այս վիճակից և ձևավորել անվտանգության համակարգ  և բանակ »,-ասաց Սեյրան Օհանյանը և շեշտեց, որ բանակը, իր կազմակերպչական սկզբունքներից ելնելով, առաջինը պետք է կազմակերպված ձևով այս իրավիճակից դուրս գա և ապահովի իր զարգացումը:

Պատգամավորը նաև նշեց, որ այս իշխանությունները ինքնակամ հրաժարական չեն տա.

«Չեմ կարծում, թե այս իշխանություններն ինքնակամ հրաժարական կտան: Բայց՝ եթե հրաժարական տան, ապա համապատասխան թիմ գոյություն ունի, որը կարող է լիարժեք և՛ միջազգային, և ՛ ազգային երաշխիքների ուղղությամբ արագ աշխատանք տանել»,-ասաց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ