06 10 2021

Մեր տարբերությունն այն է, որ Շուշին ինձ համար հայրենիք է, ձեզ համար կադաստրային ու շուկայական գին․ Լիլիթ Գալստյան



Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին ասաց․

Հոկտեմբերի 4-ին, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Շուշիի մասին երկու մեղմ ասած մանիպուլյացիոն և թրքահաճո հաստատում արեցիք.   «նախկինում Շուշիում բնակարաններ չեն կառուցվել, քանի որ վստահ չեն եղել, որ քաղաքը կպահեն»։

Շուշին պահելու նախկինների անվստահության կամ հանձնմանն մասին հարց չեմ հնչեցնում, որովհետև  մեր ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է ձեզ՝ ասելով, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:  Բացի  այդ՝ Հոկտեմբերի 2-ի դրությամբ Շուշին  մեր վերահսկողության տակ  պահպելու մասին հաստատում է արել նաև Ռուսաստանի դաշնության նախագահը:

Բայց ներկայացնեմ, դեռևս 90-ականներից ըստ ձեզ դժբախտ և դժգույն Շուշիիում իրականացված միլիոնավոր դոլարների  քաղաքաշինական աշխատանքներից մի փունջ,  որոնք նպատակաուղղված են եղել Շուշիում արժանապատիվ ապրելուն, կրթվելուն և արարելուն:

Եզնիկ Մոզյանի անվան նոր արհեստագործական ուսումնարանի հիմնում Շուշի քաղաքում, 1մլրդ դրամ 

Շուշիի քաղաքային գրադարանի հիմնանորոգում-200 մլն դրամ

Ճանապարհների նորոգում-700 մլն դրամ

Շուշիի երաժշտական դպրոցի վերանորոգում

Շուշի Քաղաքի Ջրամատակարարման Համակարգի Կառուցում-300մլն դրամ

Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի վերակառուցում-300 մլն դրամ 

Գիշերօթիկ մանկապարտեզի կառուցում Շուշիում-390 մլն դրամ 

Խ. Աբովյանի անվ դպրոցի հիմնանորոգում 600 մլն դրամ

Մեծ Շեն գյուղի համայնքային կենտրոնի կառուցում, 72մլն 

ԼՂՀ Շուշի Քաղաքի բնակելի շենքերի տանիքների վարակառուցում,  Բացվել էր Հայաստանի ագրարային համալսարանի՝ չորս մասնաշենքից բաղկացած մասնաճյուղ, հանրակացարանով:

Քաղաքի բյուջեով փոխվել էին բոլոր շենքերի տանիքները, քաղաքն ապահովվել էր շուրջօրյա ջրամատակարարումով, էլեկտրաէներգիայով, բնական գազով։

Միլիոնավոր դրամների շինանյութ է հատկացվել  քաղաքի բնակիչներին՝ սեփական տները վերանորոգելու նպատակով։ Իրականացվել է բազմազավակ ընտանիքներին բնակարան տրամադրելու ծրագիր:

Ի դեպ, վերջին անգամ 2018-ին է Հայաստան հիմնադրամի կողմից աշխատանք տարվել:

Ինչո՞ւ եք խեղում փաստերը, ինչու եք շարունակում ձեր մանիպուլյացիաների ցանցում պահել մեր հասարակությանը, ուրանալ մեր անցյալը:

Մեր տարբերությունն այն է, որ Շուշին ինձ համար հայրենիք է, ձեզ համար կադաստրային ու շուկայական գին…

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ