06 10 2021

Բանը բանի մոտ կապես, կա՛մ էս կլինի, կա՛մ էն կլինի․ Աղվան Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին  



Ես և վստահ եմ՝ կառավարության յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է կառավարության ծրագրով, որը հաստատվել է նախ կառավարության նիստում, ապա նաև այս դահլիճում։ Ազգային ժողովում ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցի, ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Արդեն 48 օր արտաքին գործերի նախարար եք, այս ընթացքում պաշտոնական այցով եղել եք ռուսաստանում և Իրանում, հանդիպել եք Վրաստանի արտգործնախարարի հետ, հյուրընկալել եք Սլովակիայի, Չեխիայի նախարարներին, ՄԱԿ-ում հանդիպումներ եք ունեցել մի շարք երկրների նախարարների, միջազգային կառուցների ղեկավարների հետ, հեռախոսազրույցներ եք ունեցել։ Բանակցություններում դուք որ սկզբունքներով եք առաջնորդվում՝ ձեր ղեկավարի՞, թե՞ արտաքին քաղաքականության գերակա հռչակված մոտեցումների։ Որն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ի՞նչ եք բանակցում ձեր գործընկերների, միջազգային կառույցների ղեկավարների հետ»,- հարցրեց պատգամավորը։ 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ