Խորհրդարնում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցն ուղղել ով վարչապետ Փաշինյանին նշեց․
«Ուղիղ մեկ տարի առաջ ռուսական հեռուստընկերություններից մեկին տված հարցազրույցում տեղեկություն հայտնեցիք, Լելե թեփեի գործողության մասին , այդ ռազմական գործողության հետևանքով ունեցանք հարյուրավոր զոհեր, կորուստներ, ո՞վ է այդ ողբերգական ծանր հետևանքներով գործողության պատասխանատուն և մեղավորը․ Դուք, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք»․
Ի պատասխան պատգամավորի Փաշինյանը նշեց․
«Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը