06 10 2021

Նիկոլի ու իր թիմի սիրո հասցեատերերը դեռ 2018 թվականից իրականում եղել են թուրքն ու ադրբեջանցին․ Աննա Մկրտչյան



Ես 2018-ից սկսած մտածում էի, թե այդ սերն ու թավիշն ում է ուղղված, որովհետև երբ նայում էիր մեր հասարա-քաղաքական իրականությանը, ապա այստեղ ատելության գեներացումը, սևերը-սպիտակները, հները-նորերը, ակնհայտ էր, որ սերն ու հանդուրժողականությունը մեր հասաարկության համար չէ ասված։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ես հիմա Նիկոլին ու իր թիմին նայելով հասկանում եմ, որ այդ հանդուրժողականությունն ու սերն ուղղված էր մեր թշնամիներին։ Յուրաքանչյուր անգամ, երբ նրանց կողմից կլինի ցանկացած անհեթեթ սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը, դրա նկատմամբ Նիկոլը և իր վարչախումբը պետք է դրսևորի սեր և համերաշխություն, որը մենք հիմա տեսնում ենք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ