05 10 2021

Մենք պատասխաններ ենք ուզում, այլ ոչ թե հրապարակային շոուի տարրեր պարունակող գործողություններ․ Արծվիկ Մինասյան



Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի հետ պայմանավորվեցինք, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որպեսզի կատարվեն և ստանձնեցին այդ պարտականությունը, ցավոք առ այսօր չունենք մենք այդ հանդիպումը։ Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ընդդիմության պահանջին, որ ցանկանում են անվտանգության հարցերով հանդիպել ուժայինների ներկայացուցիչներին։

«Ինչ վերաբերում է բովանդակային հարցադրումներին, դուք ինքներդ եք այստեղ ասում, որ պետք չէ, որ ամեն հարց հնչի հրապարակային, որովհետև մեր թշնամին էլ է տեսնում և շատ կարևոր է, որպեսզի բազմաթիվ հարցերի մենք պատասխաններ ստանանք առանձին քննարկումների միջոցով։ Մենք հենց սա ենք ուզում նաև, այլ ոչ թե հրապարակային ինչ-որ շոուի տարրեր պարունակող գործողություններ, որովհետև այն, ինչ կատարվում է այս օրերին հատկապես Սյունիքում, տարածաշրջանում տարբեր դերակատարների կողմից հայտարարությունների առումով, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ